Skip to content Skip to sidebar Skip to footer

Տեղի ունեցավ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության նախագծի հերթական քննարկումը

Այսօր՝ 2023 թվականի հունիսի 5-ին, շահագրգիռ գերատեսչությունների և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2023-2026 թվականների ռազմավարության նպատակների և ուղղությունների վերաբերյալ քննարկում, որին մասնակցեց նաև Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը և ներկայացրեց կազմակերպության դիրքորոշումները և առաջարկությունները ռազմավարության ուղղությունների և գործողությունների վերաբերյալ։

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում իրավիճակը բարելավելու, նաև ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու նպատակով 2023-2026 թվակաների համար որդեգրվել են հետևյալ ուղղությունները՝ քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության ոլորտը կանոնակարգող օրենսդրության բարեփոխում, քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության ենթակառուցվածքների և տարածքների արդիականացում, քրեակատարողական հիմնարկներում առողջապահության բարելավում, քրեակատարողական ծառայությունում վերականգնման և վերասոցիալականացման բարելավում, համակարգի կառավարման և անվտանգության բարելավում, պրոբացիայի ծառայության հետագա զարգացում, նոր այլընտրանքային պատիժների և խափանման միջոցների կիրառում, որոնց հասնելու համար առաջնահերթ է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում առկա խնդիրների մանրամասն ուսումնասիրությունն ու դրանց լուծմանն ուղղված թիրախային քայլերի ձեռնարկումը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն իր ելույթում արձանագրեց, որ ներկայումս իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակներում առանձնակի կարևորվում է քրեական պատիժների ոլորտում անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը, դրանց լիարժեք իրացման երաշխիքների ստեղծումը, իրավունքների և օրինական շահերի իրացմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների նախատեսումն ու շարունակական կատարելագործումը: Փոխնախարարն ընդգծեց, որ արդարադատության նախարարությունը պատրաստակամ է շարունակել արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.