Skip to content Skip to sidebar Skip to footer

Պրոբացիայի ծառայությունն ամրապնդվում է արդարադատության ոլորտում․ Նախարարի տեղակալը կարևորել է ԵԽ հետ համագործակցությունը

2023 թվականի նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Պրոբացիայի ծառայության և այլ պետական հաստատությունների ու շահագրգիռ կողմերի միջև միջգերատեսչական և միջառարկայական համագործակցության վերաբերյալ աշխատաժողովը։ Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքում բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թվականների ծրագիրը, որի շրջանակում մի շարք միջոցառումներ են իրականացվում ամրապնդելու՝ Պրոբացիայի ծառայության դերակատարումն արդարադատության ոլորտում:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Պրոբացիայի ոլորտում միջգերատեսչական համագործակցության միջազգային ստանդարտները և եվրոպական առաջավոր փորձը, քննարկվել է կարիքների գնահատման զեկույցը, մասնավորապես՝ Պրոբացիայի ծառայության հետ միջգերատեսչական և միջառարկայական համագործակցության ամրապնդման հնարավոր ոլորտները, դաշտի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը:

ԵԽ ազգային խորհրդատու Դավիթ Մելքոնյանը խոսել է միջգերատեսչական և միջառարկայական համագործակցության ներկա վիճակի և Հայաստանում օրենսդրական կարգավորման շրջանակի մասին, ինչպես նաև ներկայացրել է իրավակարգավորող և գործառնական շրջանակի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ։

Հանդիպման ավարտին տեղի են ունեցել առաջարկությունների վերաբերյալ պետական մարմիններից ստացված դիտարկումների քննարկում, հարց ու պատասխան։
Աշխատաժողովին մասնակցել են նաև Ներքին գործերի նախարարության, Պրոբացիայի ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի, հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ Իրավական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչները: ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանի առաջարկությունները վերաբերել են շահառուների կրթության և աշխատանքի կազմակերպման հարցերում Պրոբացիայի ծառայության հետ միջգերատեսչական և միջառարկայական համագործակցության կարևորությանը։

Աշխատաժողովը կազմակերպվել և ֆինանսավորվել է «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրի շրջանակներում։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.