Skip to content Skip to sidebar Skip to footer

Ազատազրկված անձանց կենցաղի և արտաքին աշխարհի հետ կապի ապահովման հետ կապված մի շարք խնդիրներ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կարգավորվել են Իրավական նախաձեռնությունների կենտրոնի միջնորդությամբ

2024 թվականի հունվարին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին են դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկում պահվող անձինք՝ բարձրաձայնելով իրենց կենցաղի և արտաքին աշխարհի հետ կապի ապահովման հետ կապված մի շարք խնդիրների մասին:

Նրանք նշել են, որ տևական ժամանակ է, ինչ չեն կարողանում տեսազանգից օգտվել։ Պատճառը, ինչպես ազատազրկված անձանց տեղեկացրել է հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժինը, տեխնիկական խնդիրներն են, մասնավորապես՝ հավելվածը և ինտեռնետ կապը ժամանակ առ ժամանակ խաթարվում են:

Նրանք տեղեկացրել են, որ խցի էլեկտրական լամպերից մեկը վառվել է, սակայն տևական ժամանակ է, ինչ նորը չի տրամադրվում։ Հիմնարկի տնտեսական ապահովման բաժինը պատճառաբանել է, որ նոր լամպեր դեռևս չեն ստացել։ Անձինք նշել են, որ խցի մակերեսը մոտ 50 քառակուսի մետր է, և 1 լամպով ապահովվող լուսավորությունը բավարար չէ, ավելին՝ խնդրահարույց է այն անձանց համար, ովքեր ընթերցանությամբ են զբաղվում։

Նշված խցի անձինք նաև հայտնել են, որ իրենք լոգանքն ընդունում են իրենց խցի տեղակայման հարկի լոգարանում՝ ըստ խցերի: Սակայն տևական ժամանակ է, ինչ լոգանքի ժամին տաք ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ են լինում։ Ջուրը կամ սառն է լինում, կամ՝ գոլ։

2024 թվականին հունվարի 8-ին կազմակերպությունը գրությամբ դիմել է Արդարադատության նախարարությանը և Քրեակատարողական ծառայությանը՝ առաջարկելով քայլեր ձեռնարկել թվարկված խնդիրները կարգավորելու ուղղությամբ, մասնվորապես՝

  • Վերացնել հիմնարկում պահվող ազատազրկված անձանց տեսազանգից օգտվելու գործընթացում առկա խնդիրները:
  • Ազատազրկված անձանց մատնանշած խցին տրամադրել էլեկտրական նոր լամպ:
  • Վերացնել այդ խցի տեղակայման հարկում լոգանքի ժամերին տաք ջրամատակարարման հետ կապված խնդիրները։

2024 թվականի հունվարի 30-ին Քրեակատարողական ծառայությունից պատասխան գրությամբ տեղեկացրել են, որ ազատազրկված անձանց կողմից բարձրաձայնված խնդիրները կարգավորվել են:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.