Skip to content Skip to sidebar Skip to footer

«Արմավիր» ՔԿՀ-ում տեղի ունեցավ «1924 թվին հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին» խորագիրը կրող ասմունքի ցերեկույթ՝ նվիրված հայ մեծանուն գրող Պարույր Սևակի 100-ամյակին

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման նախաձեռնությամբ և Սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ օրերս տեղի ունեցավ Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված «1924 թվին հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին» խորագիրը կրող ասմունքի ցերեկույթ:

Միջոցառմանը ներգրավված էին Միավորման անդամ 10 դատապարտյալներ՝ Վալերի Թումասյանը, Վանիկ Կիրակոսյանը, Վիտալիոս Խիոնիդիսը, Մարատ Սարգսյանը, Արթուր Քոչարյանը, Սեյրան Մարկոսյանը, Կարեն Դալլաքյանը և Միավորման նախագահ Մուշեղ Մխիթարյանը։

Հանդիսությանը ներկա էին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, պատգամավորներ Դավիթ Առուշանյանը և Միքայել Թումասյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը, Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը, «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Արսեն Արզումանյանը, այլ հյուրեր և պաշտոնյաներ։

Պատվավոր հյուրերի շարքում քիչ չէին նաև անվանի մշակութային գործիչները, այդ թվում պատվավոր հյուրերը՝ Պարույր Սևակի թոռ և գրողի տուն-թանգարանի տնօրեն, գրականագետ Սևակ Ղազարյանը, Եղիշե Չարենցի թոռնուհի և գրողի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը, Գուսանների միության նախագահ գուսան Հայկազունը, Հայաստանի մշակույթի գործիչների միության փոխնախագահ Գագիկ Հառիճեցին, Միության նախագահի հատուկ հարցերով ներկայացուցիչ, բանաստեղծ Արգամ Ափրիկյանը, «Էլ-մար» նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտի նախագահ, դերասան Արմեն Դալլաքյանը:

Միջոցառման շրջանակներում Միավորման անդամները ներկայացրին Պարույր Սևակի կյանքն ու գործունեությունը, ասմունքեցին ավելի քան երկու տասնյակ բանաստեղծություններ։

«Արմավիր» ՔԿՀ-ի պետի կողմից շնորհակալագրերի արժանացան Միավորման միջոցառումներին մշտապես աջակցող Հայաստանի մշակույթի գործիչների միությունը՝ ի դեմս նախագահ Նարինե Մակրտումյանի, Գուսանների Միությունը՝ ի դեմս նախագահ Գուսան Հայկազունի, «Էլ-մար» նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտը՝ ի դեմս նախագահ Արմեն Դալլաքյանի, Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն, գրականագետ Սևակ Ղազարյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը:

Գուսանների միությունն էլ իր հերթին պարգևատրեց միջոցառման մասնակից բոլոր դատապարտյալներին, Քրեակատարողական ծառայության ՍՀԻԱ բաժնի պետ Ծովինար Թադևոսյանին, «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Արսեն Արզումանյանին, հիմնարկի ՍՀԻԱ բաժնի պետի պարտականությունները կատարող Սարո Մարգարյանին, բաժնի աշխատակից, Միավորման աշխատանքները համակարգող Ասյա Օհանյանին։

Միջոցառման ավարտին Արդարադատության նախարարն ու բոլոր ներկաներն իրենց գոհունակությունը հայտնեցին՝ խոստանալով այցելել մարտ ամսին տեղի ունենալիք ներկայացմանը: Միավորման կազմով թատերական միջոցառում է բեմադրվելու թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։

Միավորման նախաձեռնությամբ և Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանի կողմից նվիրաբերված գրքերով հիմնարկի գրադարանում բացվեց Սևակին նվիրված հոբելյանական անկյուն։

Մուշեղ Մխիթարյան
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալների
ինքնագործ մշակութային միավորման նախագահ

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.