Skip to content Skip to sidebar Skip to footer

«Սեղանի շուրջ նստատեղերի ավելացում»․ Քննարկում ազատազրկման փորձառություն ունեցող անձանց մասնակցությամբ

2024 թվականի մարտի 15-ին տեղի ունեցավ «Սեղանի շուրջ նստատեղերի ավելացում» թեմայով կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպել էր Միջազգային բանտային բարեփոխումները։ Նպատակն էր քննարկել Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների հիմնախնդիրները՝ ազատազրկման փորձառություն ունեցող մարդկանց և հասարակական շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Քննարկմանը ներկա են եղել ներկայացուցիչներ Առողջապահության նախարարությունից, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Քրեակատարողական բժշկության կենտոնից, Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնից, Հասարակական դիտորդների խմբից և հասարակական կազմակերպություններից։

Նախաձեռնությանը ներգրավվել է 7 անձ, ովքեր եղել են քրեակատարողական տարբեր հիմնարկներում, ինչպես նաև առնչվել են պրոբացիայի ծառայությանը։ Նրանցից 5-ն «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի շահառուներն էին։ 

Նախքան քննարկումն ազատազրկման փորձառություն ունեցող անձանց համար կազմակերպվել է դասընթաց, որն օգնել է զարգացնել նրանց արդյունավետ հաղորդակցության և ունկնդրման հմտությունները։ Բացի այդ, համատեղ ջանքերով քարտեզագրվել են քրեական արդարադատության համակարգի խնդիրները, որոնց անձինք առնչվել են։ Ներկայացվել են բարեփոխուﬓերին ուղղված քայլերը գործնական և ռազմավարական մակարդակներում, որոնք ձեռնարկվել են քրեական արդարադատության շահագրգիռ կողմերից։ Դասընթացի ավարտին մասնակիցները մշակել են քննարկված խնդիրների լուծման հնարավոր ուղիներն ու փոխոխությունները։

Դասընթացը վարել են «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազﬕ Կանխարգելման ազգային ﬔխանիզﬕ իրականացման համակարգող Լաուրա Գասպարյանը և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը։

Մարտի 15-ի քննարկման ժամանակ ողջույնի խոսքով հանդես են եկել Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը, Միջազգային բանտային բարեփոխումների Հարավային Կովկասի գրասենյակի տարածաշրջանային ղեկավար Ցիրա Չանթուրիան և Միջազգային բանտային բարեփոխումների Եվրոպայի ծրագրի ղեկավար Իդիլ Այդինօղլուն։ Միջազգային բանտային բարեփոխումների Ծրագրերի զարգացման ղեկավար Ռաուլ Նոլենը ներկայացրել է սեփական փորձ ունեցող մարդկանց ներգրավման մեթոդը։ 

Քննարկումը ներառել է երեք հիմնական նիստ, որոնք վարել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը։

Առաջին նիստի ժամանակ ազատազրկման փորձ ունեցող անձինք ներկայացրել են քրեակատարողական համակարգին առնչվող հիմնախնդիրները՝ ներկայացնելով իրենց փորձառությունը, կարծիքները և տեսակետներն արտաքին աշխարհի հետ կապի, վերասոցիալականացման, սոցիալ-հոգեբանական աջակցության, կրթության, վերապատրաստման և աշխատանքի հնարավորությունների, պահման պայմանների, ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի և բողոքարկման մեխանիմզների շուրջ։

Երկրորդ նիստը վերաբերում էր ազատ արձակման մեխանիզմներին և հետխնամքին առնչվող հիմնախնդիրներին։ Ազատազրկման սեփական փորձ ունեցող անձինք ներկայացրել են իրենց փորձառությունը, կարծիքները և տեսակետները պատժից ազատման մեխանիզմների, պայմանական վաղաժամկետ ազատման, Պրոբացիայի համակարգի, ազատ արձակմանը նախապատրաստման և հետխնամքի թեմաների շուրջ։

Երրորդ նիստի ժամանակ քննարկվել են առողջապահական ծառայություններին և դրանց հասանելիությանը առնչվող հիմնախնդիրները։ Ազատազրկման սեփական փորձ ունեցող անձինք կներկայացրել են իրենց փորձառությունը, կարծիքները և տեսակետներն առողջապահական, այդ թվում ախտորոշիչ և թերապևտիկ ծառայությունների հասանելիության, առաջին անհրաժեշտության բուժօգնության տրամադրման, դեղերի և որակյալ բուժանձնակազմի հասանելիության, սեռական և վերարտադրողական առողջության պահպանման և հարակից թեմաների շուրջ։

Քրեական արդարադատության բարեփոխումներում իրական փորձ ունեցող մարդկանց տեսակետների ու կարծիքների օգտագործման միտումը շարունակում է տարածվել բազմաթիվ երկրներում՝ բովանդակալից և արդյունավետ ազդեցություն ունենալով բարեփոխումների ընթացքի վրա։ Ազատազրկման անմիջական փորձ ունեցող մարդիկ կարող են օգտակար լինել քրեակատարողական և պրոբացիայի համակարգում իրականացվող բարեփոխումների շուրջ քննարկումներում՝ իրենց անձնական և պրակտիկ փորձն ու գիտելիքները Հայաստանի քրեական արդարադատության համակարգում ներդնելու միջոցով:

Այս մեթոդը հանրային շահագրգիռ կողմերին հնարավորություն է տալիս լսել այն մարդկանց պատմությունները, ովքեր անձամբ են առնչվել համակարգի հետ, և այդ տեսանկյունից դիտարկել իրենց մշակած քաղաքականության և միջոցառումների արդյունքները: Սա նպաստում է կառավարության ջանքերին՝ ուղղված արդարադատության համակարգում փաստահեն գործողությունների միջոցով բարեփոխումներ իրականացնելուն։ Ըստ այդմ՝ հնարավոր է իրավունքների իրացման առումով ավելի լավ արդյունքների հասնել կալանավորված և դատապարտված անձանց համար ինչպես քրեակատարողական հիմնարկում, այնպես էլ փորձաշրջանի փուլում կամ արդարադատության այլ գործընթացներում։ Ընդհանուր առմամբ, այս մեթոդը նպաստում է օրենքի գերակայության ամրապնդմանը և բարձրացնում է արդարադատության համակարգերի արդյունավետությունը:

Քննարկումը կազմակերպվել է «Սեղանի շուրջ նստատեղերի ավելացում» ծրագրի շրջանակում, որն իրականցվում է «Գիտելիքների հարթակի անվտանգության և օրենքի գերակայության» «Գիտելիքների և կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.