Իրավական նախաձեռնությունների կենտրոնը շարունակում է ակտիվ համագործակցությունը Ջուրեմոնիա հարթակի հետ։ 2024 թվականի մայիսի 16-ին կայացած հանդիպման ժամանակ կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը ներկայացրել է ազատազրկված կանանց և անչափահասների հիմնախնդիրներիը։
Նա խոսել է փակ հաստատություններում բուժանձնակազմի, սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող աշխատակիցների թափուր տեղերի, բժշկական տեսանկյունից կիրարկելի տեխնիկական միջոցների բացակայության, շենքային անմխիթար պայմանների, ոչ բոլոր բուժսենյակներում սանհանգույցների առկաության մասին։
Բանախոսը մանրամասնեց, որ վերոհիշյալ բացակայող գործոններին հավելվում է նաև երեխաների կրթական և դաստիարակչական միջավայրի տարրական պայմաների բացակայությունը։
Քննարկումների ժամանակ որոշվեց դիմել Արդարադատության նախարարությանը՝ պարզելու համար, թե ընթացիկ վերանորոգման աշխատանքների ավարտին բարձրաձայնված որ խնդիրների մասով են լինելու լուծումներ ու կարգավորումներ: Որոշվեց նաև ուսումնասիրել կանանց և երեխաների վերաբերյալ միջազգային փորձը և հարկ եղած դեմպքում կրկին դիմել Արդարադատության նախարարությանը՝ խնդիրներին լուծումներ տալու նպատակդրմամբ:
Մայիսի 31-ի հանդիպմանը Նարե Հովհաննիսյանը ներկայացրեց Պրոբացիայի ծառայության կին շահառուների վերասոցիալականացման խնդիրները։ Բանախոսը նշեց, որ աշխատանքների տարանջատման նպատակով Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնում ստեղծվել է վերականգնողական և վերասոցիալականացման առանձին բաժին: Բաժնի ստեղծմամբ շատացել են նախաձեռնությունները՝ այցելություն թանգարաններ, դասընթացների իրականացում, վերապատրաստումներ…։
Դրական փոփոխությունների առանձնացումից զատ խոսվեց Պրոբացիայի կադրային հոսքերից: Նոր նշանակված անձանց ոչ պատրաստվածությունը համակարգում անարդյունավետ աշխատանքի մթնոլորտ է ստեղծում:
Հատուկ առանձնացվեց, որ կին շահառուների մոտ ավելացել են առողջական խնդիրները, սակայն սուղ են բուժման գործիքակազմերը: Նրանց նկատմամբ մոտեցումները պետք է համապատասխանեն գործող իրավակարգերին, որոնցով հստակ սահմանվում է վերահսկողության պահանջները և շահառուների Ծառայություն ներկայանալու քանակները:
Կանանց և երեխաների պահման պայմանների առումով առանձնակի վերլուծվեց Աբովյան ՔԿՀ-ում առկա ոչ պատշաճ վիճակը: Նարե Հովհաննիսյանի վերլուծություններից հետո առաջարկվեց քրեակատարողական հիմնարկներում երեխաների պահման պայմանների վերաբերյալ փոքր հետազոտություն կատարել՝ պարզելու համար, թե արդյոք դրանք համատապասխանում են միջազգային նորմերին։ Այնուհետև Հարթակի անունից դրա վերաբերյալ առաջարկների և լուծումների փաթեթ կներկայացվի պետական կառույցներին:
Աղբյուրը՝ Ջուրեմոնիա հարթակ