«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանի հեղինակած «Գրադարանների դերը և նշանակությունը ազատազրկված անձանց համար․ հայաստանյան փորձի ուսումնասիրություն» հոդվածը հրապարակվել է «Բանբեր Հայաստանի գրադարանների» հանդեսի 2024 թվականի 1-ին համարում (էջեր 19-28)։
Հոդվածում մանրամասն ձևով անդրադարձ է կատարվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գործող գրադարաններին և ընթերցասրահներին՝ շեշտադրելով դրնց ազդեցությունն ազատազրկված անձանց կյանքի վրա։
Այն հասցեագրում է գրքերի շրջանառության, գրացուցակների կազմման, գրքերի պահպանման և համալրման, գրադարանավարների գործառույթների և մի շարք այլ կարևոր հարցեր՝ բացահայտելով այն միջոցները, որոնք կարևոր են ազատազրկված անձանց շրջանում ընթերցանությունը խթանելու համար։
Եզրակացությունն այն է, որ, այնուամենայնիվ, դժվար է գնահատել ազատազրկված անձանց շրջանում ընթերցանության օգտավետությունը, քանի որ չկան այն խրախուսելու միջոցներ, անհրաժեշտ պայմաններ և ծրագրեր, որոնք կարող են ընթերցանությունն առաջնահերթ դարձնել քրեակատարողական համակարգում։