Skip to content Skip to sidebar Skip to footer

Առողջապահությունը անազատության պայմաններում. Հայաստանի ճանապարհը դեպի լավարկված քրեակատարողական առողջապահություն

2024 թվականի սեպտեմբերի 17-ին Եվրոպայի խորհուրդը անցկացրեց համաժողով նվիրված Հայաստանում քրեակատարողական առողջապահության ապագային՝ համախմբելով փորձագետներին, քաղաքականություն մշակողներին և միջազգային ներկայացուցիչներին։

Համաժողովի նպատակն էր ուսումնասիրել և գնահատել Հայաստանում քրեակատարողական առողջապահության բարեփոխումների մարտահրավերները, ձեռքբերումները և ապագա ուղղությունները՝ միաժամանակ նպաստելով հիմնական շահագրգիռ կողմերի միջև երկխոսությանը:

Միջոցառումը հաջորդում է 2023 թվականի ապրիլին «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» Արդարադատության նախարարությունից Առողջապահության նախարարությանը տեղափոխմանը: Եվրոպայի խորհրդի աջակցությամբ այս անցումը նպատակ ուներ Հայաստանի քրեակատարողական առողջապահության համակարգը համապատասխանեցնել ազգային և միջազգային առողջապահական չափանիշներին և ապահովել, որ ազատազրկված անձնաց տրամադրվող առողջապահական ծառայությունները համարժեք լինեն ընդհանուր բնակչությանը տրամադրվող ծառայություններին։

Բացելով համաժողովը՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ընդգծեց այս անցման կարևորությունը և առողջապահության որակի բարելավման և քաղաքացիական համակարգին ինտեգրման հետագա անհրաժեշտությունը։ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը նույնպես ընդգծեցին ձեռք բերված առաջընթացը և առկա մարտահրավերները։

Մասնակիցները ծանոթացան քրեակատարողական առողջապահության փոխանցման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի առաջարկություններին, որոնք վճռորոշ են եղել այս բարդ գործընթացը առաջնորդելու համար։ Ինչպես նաև, ներկայացվել և քննարկվել են վճիռների կատարման և Խոշտանգումների ու անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի առաջարկությունների հետ կապված առկա իրավիճակը և կարիքները: Մասնակիցները նաև դիտարկեցին միջազգային լավագույն փորձը, մասնավորապես՝ դասերը Կոսովոյի քրեակատարողական առողջապահական համակարգից՝ քննարկելով արժեքավոր ուղենիշներ Հայաստանի ընթացիկ բարեփոխումների համար

Համաժողովը կարևոր առաջընթաց է Հայաստանում ավելի առողջ, ավելի մարդասիրական և արդյունավետ քրեակատարողական առողջապահական համակարգի ուղղությամբ՝ որպես Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համագործակցության մաս։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.