Skip to content Skip to sidebar Skip to footer

Իրավական նախաձեռնությունների կենտրոնի 2024 թվականի գործունեության հաշվետվությունը

Ուրախ ենք ներկայացնել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների զարգացման ուղղությամբ 2024 թվականին Իրավական նախաձեռնությունների կենտրոնի ծավալած գործունեության ամփոփումը։

Հաշվետու տարում կազմակերպությունը ծրագրային և ոչ ծրագրային նախաձեռնությունների շրջանակում աշխատել է 82 շահառուի հետ, որից 24-ը՝ տղամարդ, 58-ը՝ կին։ «Աբովյան», «Արմավիր», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում պահվող ազատազրկված անձանց վերաբերյալ ստացել է 15 ահազանգ տարբեր իրավապաշտպանների, ազատազրկված անձանց և վերջիններիս հարազատների կողմից։

Նշված ահազագների և կազմակերպության կողմից իրականացված ծրագրերի շրջանակներում հաշվետու տարում քրեակատարողական տարբեր հիմնարկներ 15 այցելություն է կատարվել, որից 8 այց՝ «Աբովյան» ՔԿՀ, 4 այց՝ «Սևան» ՔԿՀ, 2 այց՝ «Արմավիր» ՔԿՀ և 1 այց՝ «Նուբարաշեն» ՔԿՀ։

Ստացված ահազանգերի և քրեակատարողական հիմնարկներ կատարված այցելությունների արդյունքում դուրս բերված խնդիրների շուրջ պաշտոնական պարզաբանումներ ստանալու նպատակով, ինչպես նաև ընթացիկ գործունեության համատեքստում կազմակերպության կողմից ուղարկվել է 117 գրություն՝ ներառյալ հարցումներ, դատապարտյալների վերաբերյալ տեղեկանքներ և այլն։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.