«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն «Աբովյան», «Արմավիր» և «Սևան» ՔԿՀ-ներում իրականացնում է «Ներուժի բացահայտում. հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման և կայուն ապագայի ուղի» դրամաշնորհային եռափուլ ծրագիրը։ Ազատազրկված անձանց համար ծրագրի առաջին փուլում իրականացվել են սոցիալական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ «Արդյունավետ հաղորդակցություն», «Կոնֆլիկտների հանգուցալուծում», «Որոշումների կայացում» և «Թիմի կառուցում» թեմաներով։ Առաջին փուլի բարեհաջող ամփոփումից հետո «Աբովյան» ՔԿՀ-ում մեկնարկել ենք ուլունքագործության, «Արմավիր» ՔԿՀ-ում՝ գրաֆիկական դիզայնի հիմունքների, «Սևան» ՔԿՀ-ում՝ կավագործության հիմունքների ուսուցման փուլը։ Այդ փուլի ավարտից հետո կմեկնարկենք զբաղվածության պատրաստվածության փուլի դասընթացները «Իրավական հմտությունների զարգացում», «Ինքնակենսագրականի կազմում», «Ինչպես ներկայանալ աշխատանքի հարցազրույցի» և «Մարկետինգային և գնագոյացման հմտությունների զարգացում» թեմաներով։
Ծրագրով նախատեսված է ընդհանուր առմամբ 20 հանդիպում։ Հարգելի 4 և անհարգելի 6 բացակա ունենալու դեպքում մասնակիցը կազմակերպության որոշմամբ կհեռացվի ծրագրից։ Իսկ 1 դատապարտյալի դեպքում հարգելի և անհարգելի բացակաները միասին վերցրած չեն կարող գերազանցել 5-ը։ Այլապես կազմակերպության կողմից կորոշվի դադարեցնե տվյալ անձի մասնակցությունը ծրագրին։ Ապահովելու համար ծրագրի հաշվետվողականությունը և գործողությունների թափանցիկությունը, դրանով պայմանավորված՝ ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու անհրաժեշտությունը՝ ստորև ներկայացնում ենք առաջին 5 դասընթացներին մասնակից ազատազրկված անձանց հաճախումների վերաբերյալ թվային հաշվետվությունը։
- «Սևան» ՔԿՀ-ում ծրագրում ընդգրկված է 18 դատապարտյալ։ 10 դատապարտյալ մասնակցել է բոլոր 5 դասընթացներին։ 4 դատապարտյալ բացակայել է 1 դասընթացից, որոնցից 1-ի բացական եղել է անհարգելի, մյուսի բացակայելու պատճառը եղել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելը, հաջորդի դեպքում՝ դատական նիստի մասնակցելը, իսկ 4-րդի դեպքում՝ դատապարտյալների փոխանցմամբ տաքություն ունենալը։ 4 դատապարտյալ բացակայել է 2 դասընթացից, որոնցից 1-ի դեպքում 1 բացակայության պատճառը եղել է երկարատև տեսակցության լինելը, մյուս բացական եղել է անհարգելի, մյուս դատապարտյալը 1 անգամ բացակայել է հանձնուքի ստացման հետ կապված հարցերի, 1 անգամ՝ երկարատև տեսակցության լինելու պատճառով։ Հաջորդ դատապարտյալը թեև մասնակցության թերթիկը ստորագրել է, սակայն 2 դասընթացին ֆիզիկապես չի մասնակցել։ 4-րդ դատապարտյալն առաջին դասընթացից անհարգելի է բացակայել, իսկ երկրորդ դասընթացին մասնակցության թերթիկը թեև ստորագրել է, սակայն դասընթացի մեծ մասին չի մասնակցել։ Նրա հաճախումները կայունացել են երրորդ հանդիպումից սկսած։
- Պետք է նշենք, որ «Սևան» ՔԿՀ-ի ղեկավար կազմը՝ ի դեմս տեղակալների, ինչպես նաև Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի, հետևողական են ծրագրի իրականացման բոլոր գործընթացներին, ինչի շնորհիվ ծրագիրը սահուն կերպով ընթանում է՝ առանց որևէ խոչընդոտի կամ խնդրի։ Ընթացքում առաջացած տեխնիկական կամ այլ բնույթի հարցերը քննարկվում և արագ լուծում են ստանում։ Հետևողական է մոտեցումը նաև մասնակիցների հաճախումներին։ Յուրաքանչյուր դասընթացի մեկնարկից որոշ ժամանակ անց Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետը կազմակերպության կողմից տեղեկացվում է բացակայությունների մասին, արագ համակարգմամբ բացակայող անձինք ուղեկցվում են դասընթացի։ Յուրաքանչյուր դասընթացի ավարտից հետո նրան է ուղարկվում մասնակցության թերթիկի լուսապատճենը, ինչից հետո կազմակերպությունը տեղեկացվում է բացակայությունների պատճառների, դրանց հարգելի կամ անհարգելի լինելու մասին։ Այնուամենայնիվ, նկատի առնելով արդեն իսկ մասնագիտական փուլի դասընթացների մեկնարկը և ծրագրի տևողությունը՝ դիմել ենք Քրեակատարողական ծառայության և «Սևան» ՔԿՀ-ի ղեկավարությանը՝ խնդրելով մասնակիցներին ևս մեկ անգամ տեղեկացնել դասընթացներին մասնակցելու կարևորության, անհարկի բացակայելու միտումները բացառելու, ինչպես նաև իրենց առօրյան դասընթացների գրաֆիկի հետ առավելագույնս համատեղելու կարևորության մասին։
- «Աբովյան» ՔԿՀ-ում ծրագրին մասնակցում է 15 կալանավորված կին։ Կանացից 7-ը մասնակցել են բոլոր 5 դասընթացներին։ 5 կին բացակայել է 1 դասընթացից։ Նրանցից 3-ի դեպքում պատճառը եղել է երկարատև տեսակցության լինելը, իսկ 1-ի դեպքում՝ իր պնդմամբ տաքություն ունենալը։ Կանացից 2-ը բացակայել են 2 դասընթացից։ Նրանցից 1-ի դեպքում 1 բացակայության պատճառը եղել է երկարատև տեսակցության լինելը, մյուսի պատճառը՝ դատական նիստի մասնակցելը։ Մյուս կնոջ դեպքում բացակայելու պատճառը եղել է բուժման նպատակով կարանտինում գտնվելը։ Հաջորդ մասնակիցը ծրագրում ընդգրկվել է 2-րդ դասընթացից, իսկ 1 անգամ էլ չի ներկայացել դասընթացին՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում։
- «Աբովյան» ՔԿՀ-ի ղեկավար կազմը նույնպես, ի դեմս տեղակալի, Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը, ի դեմս բաժնի պետի և հոգեբանի, հետևողական են ծրագրի իրականացման բոլոր գործընթացներին, ինչի շնորհիվ ծրագիրը սահուն կերպով ընթանում է՝ առանց որևէ խոչընդոտի կամ խնդրի։ Ընթացքում առաջացած տեխնիկական կամ այլ հարցերն արագ լուծում են ստանում։ Հետևողական է նաև վերաբերմունքը մասնակիցների հաճախումներին։ Յուրաքանչյուր դասընթացի մեկնարկից որոշ ժամանակ անց Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետը կազմակերպության կողմից տեղեկացվում է բացակաների մասին, նրա արագ համակարգմամբ բացակայողներն ուղեկցվում են դասընթացի։ Յուրաքանչյուր դասընթացի ավարտից հետո մասնակցության թերթիկի լուսապատճենն ուղարկվում է Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետին, ինչից հետո կազմակերպությունը տեղեկացվում է բացակայությունների պատճառների, դրանց հարգելի կամ անհարգելի լինելու մասին։ Այնուամենայնիվ, նկատի առնելով արդեն իսկ մասնագիտական փուլի դասընթացների մեկնարկը և ծրագրի տևողությունը՝ դիմել ենք Քրեակատարողական ծառայության և «Աբովյան» ՔԿՀ-ի ղեկավարությանը՝ խնդրելով մասնակիցներին ևս մեկ անգամ տեղեկացնել դասընթացներին մասնակցելու կարևորության, անհարկի բացակայելու միտումները բացառելու, ինչպես նաև իրենց առօրյան դասընթացների գրաֆիկի հետ առավելագույնս համատեղելու կարևորության մասին։
- Խումբը փոքր-ինչ անկանոն է գործում «Արմավիր» ՔԿՀ-ում։ Մինչ այժմ ծրագրով նախատեսված հանդիպումներին մասնակցել է ընդհանուր առմամբ 21 անձ։ Ծրագրով նախատեսված բոլոր 5 դասընթացներին մասնակցել է 3 դատապարտյալ։ Դատապարտյալներից 3-ը բացակայել է 1 դասընթացից։ 1-ի դեպքում պատճառը եղել է թատերական ներկայացման փորձի մասնակցելը, մյուսի դեպքում՝ ֆուտբոլ խաղալու հետևանքով ոտքը վնասված լինելը։ 3-րդ դատապարտյալի բացակայության պատճառի մասին կազմակերպությունը տեղեկացված չէ։ Մասնակիցներից 4-ը ծրագրում ընդգրկվել են 3-րդ դասընթացից և մասնակցել են հաջորդող 3 դասընթացներին։ Նրանցից 1-ի դեպքում խնդիրն այն է, որ պատժի կրումից ազատվելու է նախքան ծրագրի ավարտը։ Դատապարտյալը պատրաստակամորեն հաճախում է դասընթացներին, ինչին կազմակերպությունը որպես այդպիսին առաջրկություն չունի, սակայն մասնակցության վկայական տալ չի կարող։ 1 դատապարտյալ նույնպես ծրագրում ընդգրկվել է 3-րդ դասընթացից և մասնակցել է 2 դասընթացի, սակայն 5-րդ դասընթացից բացակայելու պատճառների մասին կազմակերպությունը տեղեկացված չէ։ Մեկ այլ դատապարտյալ ծրագրում ընդգրկվել է 4-րդ դասընթացից, սակայն 5-րդ դասընթացին չի մասնակցել։ Բացակայության պատճառի մասին կազմակերպությունը չի տեղեկացվել։ Դատապարտյալներից մեկը մասնակցել է առաջին 2 և վերջին 1 դասընթացին։ Միջանկյալ 2 դասընթացներին դատապարտյալը չի մասնակցել կազմակերպության որոշմամբ, քանի որ տեղեկատվություն էր տրամադրվել, որ չի ցանկանում մասնակցել ծրագրին։ Այնինչ դատապարտյալն ինքը հետևողական է եղել, որպեսզի վերականգնի իր մասնակցությունը ծրագրին և մասնակցել է 5-րդ դասընթացին։ Մեկ դատապարտյալ մասնակցել է միայն 1-ին դասընթացին, ինչից հետո նա իր հետաքրքրվածությունն է հայտնել ծրագրով նախատեսված մյուս դասընթացներին մասնակցելու վերաբերյալ, սակայն դրանց դատապարտյալը չի մասնակցել։ Կազմակերպության բանավոր հարցադրումներին դատապարտյալների ուղեկցումն իրականացնող անվտանգության աշխատակիցը պատասխանել է, որ իր ցանկանալը քիչ է։ Դրանից բացի այլ հիմնավորումներ չեն ներկայացվել՝ չնայած կազմակերպության բազմաթիվ հարցադրումներին։ Երեք դատապարտյալ մասնակցել է միայն 1-ին դասընթացին։ Կազմակերպությանը փոխանցել են, որ նրանք ծրագրին մասնակցելու ցանկություն չունեն։ Ըստ այդմ՝ կազմակերպության կողմից որոշում է կայացվել չդիտարկել նրանց հետագա մասնակցությունը ծրագրին։ Չորս դատապարտյալ մասնակցել են ծրագրով նախատեսված 1-ին 2 դասընթացին։ Կազմակերպության կողմից որոշում է կայացվել դադարեցնել նրանց հետագա մասնակցությունը ծրագրին՝ հիմք ընդունելով հիմնարկի կողմից տրված հիմնավորումներն առ այն, որ նրանք ծրագրին մասնակցելու ցանկություն չունեն։
- Իհարկե, հասկանալի է «Արմավիր» ՔԿՀ-ի ծանրաբեռնվածությունը, սակայն նկատի առնելով արդեն իսկ մասնագիտական փուլի դասընթացների մեկնարկը և ծրագրի տևողությունը՝ դիմել ենք Քրեակատարողական ծառայության և «Արմավիր» ՔԿՀ-ի ղեկավարությանը՝ խնդրելով քայլեր ձեռնարկել ծրագրի մասնակիցների հաճախումները կայունացնելու ուղղությամբ։ Նաև առաջարկել ենք ակտիվ աշխատանքային հաղորդակցություն հաստատել կազմակերպության հետ՝ տեղեկացնելու և քննարկելու համար մասնակիցների կողմից դասընթացներից անհարկի բացակայելու անթույլատրելիության, բացակայությունների պատճառների, դրանց հարգելի կամ անհարգելի լինելու, ինչպես նաև իրենց առօրյան դասընթացների գրաֆիկի հետ համատեղելու հետ կապված հարցերը։ Միայն այդ դեպքում կազմակերպությունը հնարավորություն կունենա վերահսկել մասնակիցների հաճախումները և արդյունք ապահովել։ Դա հնարավորինս հարթ կդարձնի նաև մասնակցության վկայականների տրամադրման գործընթացը կազմակերպելը։