Skip to content Skip to sidebar Skip to footer

Մասնակցել ենք դժվար մարդկանց հետ արդյունավետ աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ դասընթացի

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները 2025 թվականի հոկտեմբերի 15-ին մասնակցել են Էթիկայի դպրոցի կողմից կազմակերպված բանախոսությանը, որը նվիրված էր դժվար մարդկանց հետ արդյունավետ աշխատանքի առանձնահատկություններին։

Բանախոսության ընթացքում քննարկվել են դժվար մարդկանց տեսակները, նրանց վարքի դրսևորման առանձնահատկությունները, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցության տեխնիկաները, որոնք նպաստում են կառուցողական հարաբերությունների ձևավորմանը։

Կազմակերպությունը մշտապես կարևորում է իր աշխատակիցների մասնագիտական և անձնական աճին ուղղված միջոցառումներին մասնակցությունը՝ այն դիտելով որպես գիտելիքների ընդլայնման, մասնագիտական հմտությունների կատարելագործման և արդյունավետ հաղորդակցության մշակույթի ձևավորման հնարավորություն։

Միաժամանակ, կազմակերպությունը կարևորում է նմանատիպ թեմաներով դասընթացների և կրթական ծրագրերի իրականացումն իր շահառու խմբերի հետ՝ կարևորելով քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների ու աշխատակիցների, ինչպես նաև ազատազրկված անձանց և պրոբացիայի շահառուների անձնական և մասնագիտական զարգացումը։ 

Այս համատեքստում լիահույս ենք, որ Էթիկայի դպրոցի հետ համագործակցությունը կլինի շարունակական և կնպաստի գիտելիքի փոխանակմանը, փորձի տարածմանը և փոխադարձ մասնագիտական հզորացմանը։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]