Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակումը ՀՀ ներքին գործերի նախարարության կարևորագույն հանձնառություններից է։
Այս համատեքստում Ներքին գործերի նախարարությունը «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ 2025 թվականի հոկտեմբերի 8-ին նախաձեռնել էր Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում։
Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները նախաձեռնվել են հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, թիրախային խնդիրների վերհանման ու լուծման նպատակով։ Ռազմավարության մշակման սկզբունքներում կարևորվել են միջազգային փորձի ուսումնասիրությունը, առաջնահերթություն պահանջող խնդիրների որոշակիությունն ու առկա ռեսուրսների գնահատումը։ Ծրագիրը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության վրա։
Քննարկմանը ներկա էին Ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների, Արդարադատության նախարարության, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկմանը մասնակցել է նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը՝ դիտարկումներ ներկայացնելով նախկին դատապարտյալների շրջանում հանցավորության մակարդակի նվազեցմանն ուղղված արդյունավետ ռազմավարական գործողությունների նախատեսման և դրանց առարկայական իրականացման վերաբերյալ։


