Skip to content Skip to sidebar Skip to footer

Մասնակցել ենք «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» լրամշակված օրենքի նախագծի քննարկմանը

2025 թվականի հոկտեմբերի 14-ին մասնակցել ենք Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի գրասենյակում անցկացված քննարկում-հանդիպմանը, որը վերաբերում էր Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ձևավորմանը և դրա ազդեցությանը հանրության վրա։

ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է օրենքի լրամշակված նախագիծն ու դրա հիմնական առանձնահատկությունները։

Հանդիպման նպատակն էր համախմբել փորձը, կարծիքներն ու առաջարկները՝ նպաստելու արդար, ներառական և կայուն առողջապահական համակարգի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա առողջության պահպանման հավասար հնարավորություն։

Քննարկման ընթացքում շոշափվել են մի շարք առանցքային թեմաներ․

  • արդյունավետ և որակյալ բժշկական օգնության ապահովում,
  • ներդրվող համակարգի ազդեցությունը աղքատության մակարդակի վրա,
  • դեղերի տրամադրման մեխանիզմներ,
  • մասնագետների վերապատրաստման անհրաժեշտություն,
  • խոցելի խմբերի համար ծառայությունների հասանելիություն և մի շարք այլ կարևոր հարցեր։

Մասնակիցները համակարծիք էին, որ առողջության համապարփակ ապահովագրությունը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական արդարության հարց է։ Նրանք ընդգծել են շարունակական համագործակցության և բաց երկխոսության կարևորությունը՝ համակարգը դարձնելու բոլորի համար հասանելի և արդար։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հասարակական կազմակերպությունների հետ՝ առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]