Skip to content Skip to sidebar Skip to footer

Ամփոփել ենք ազատազրկված կանանց հետ տարվող աշխատանքներում գենդերազգայուն մոտեցումներ ներառելուն միտված դասընթացները

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների ռազմավարությամբ նախատեսված է, որ կալանավորված և ազատազրկման դատապարտված կանանց հետ աշխատող ողջ անձնակազմը պետք է պարտադիր վերապատրաստում անցնի՝ կապված գենդերային հատուկ կարիքների և ազատազրկված կանանց իրավունքների պաշտպանության հետ։

Բացի այդ, նախատեսված է «Աբովյան» ՔԿՀ-ի գործունեությունը և առօրյա կյանքը կարգավորող ներքին կանոնները համապատասխանեցնել կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների պահանջներին՝ համաձայն Բանգկոկյան կանոնների։ Սա, իր հերթին, ենթադրում է դրույթների սահմանում գենդերազգայուն մոտեցումների վերաբերյալ՝ կապված կանանց խուզարկությունների (մերկացմամբ կամ մարմնի խոռոչների զննությամբ) անցկացման և մարդու արժանապատվության չարաշահումներից պաշտպանական երաշխիքների ամրագրման հետ։

Այս համատեքստում հարկ է նշել, որ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից Վրաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցելով գենդերազգայուն քրեակատարողական համակարգ Հայաստանում» ծրագիրն առաջին համակարգված փորձն է մեր երկրում՝ ուղղված ռազմավարական վերոնշյալ նպատակների իրագործմանը։

Ծրագիրն առաջինն է նաև այն առումով, որ հասցեագրում է գենդերազգայուն մոտեցումների և սկզբունքների ներառումն ազատազրկված տղամարդկանց այցելող կանանց հետ տարվող աշխատանքներում՝ կապված տեսակցությունների կազմակերպման, զննության և խուզարկության անցկացման, հանձնուքների ընդունման և այլ պատասխանատու գործընթացների հետ։

Ծրագիրը կարևոր ձեռքբերում է նաև այն տեսանկյունից, որ հնարավորություն է տվել քրեակատարողական տարբեր հիմնարկների մասնագիտական տարբեր խմբերի, որոնք իրականացնում են նույն գործառույթները, հանդիպել դասընթացների ժամանակ և քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ Թեև ոլորտը կարգավորվում է իրավական նույն ակտերով, սակայն տարբեր հիմնարկներում նկատվում են պրակտիկաների տարբերություններ։ Հետևաբար ծրագրով նախատեսված դասընթացները լավագույն հարթակն են եղել այդ տարբերությունները քննարկելու, փորձի փոխանակման միջոցով դրանք համահունչ դարձնելու և իրավական ակտերով սահմանված կարգավորումներին համապատասխան կազմակերպելու ուղղությամբ։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]