Իրականացման վայրը
Երևան
Դոնոր
Հայաստանում կանանց հիմնադրամ
Տևողություն
2019թ., մարտ-մայիս
Դրամաշնորհի չափ
1000 EUR
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի երկարաժամկետ նպատակն է նպաստել քրեական արդարադատության համակարգում ազատազրկված կանանց վիճակի բարելավմանը գենդերային զգայուն քաղաքականության մշակման և կիրառման միջոցով:
Ծրագրի կարճաժամկետ նպատակն է նպաստել ազատազրկման վայրերում կանանց՝ սեռին/գենդերին հատուկ կարիքների և խնդիրների ուսումնասիրությանը և բացահայտմանը՝ նրանց նկատմամբ խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը կանխելու համար:
Ծրագրի խնդիրներն են.
- Ուսումնասիրել ազատազրկված կանանց՝ սեռով/գենդերով պայմանավորված խնդիրները և կարիքները:
- Մշակել առաջարկություններ ազատազրկման վայրերում գենդերային զգայուն քաղաքականության կիրառման ուղղությամբ:
- Իրականացնել ջատագովություն՝ որոշում ընդունող և քաղաքականություն իրականացնող կառույցների, շահառուների, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
- Բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը ազատազրկված կանանց՝ սեռով/գեդներով պայմանավորված խնդիրների և կարիքների մասին:
- Բարելավել կազմակերպության՝ ջատագովության միջոցով ոլորտում փոփոխություններ իրականացնելու կազմակերպական ներուժը:
Ծրագրի իրականացման արդյունքում մշակվել է կանանց ազատազրկման վայրերում զգայուն քաղաքականության փաստաթուղթ, որը կաջակցի ոլորտի համար պաստախանատու պետական կառույցներին՝ իրենց գործուեության մեջ ներառելու գենդերային զգայուն մոտեցումներ և պրակտիկա: Նկարահանվել է ազատազրկված կանանց հիմնախնդիրները վերհանող տեսաֆիլմ:
Հետազոտություն. «Գենդերային զգայուն քաղաքականության մշակման և կիրառման անհրաժեշտությունը կանանց քրեակատարողական հիմնարկում»