Skip to content Skip to sidebar Skip to footer

Ծրագիր 2․ «Ջատագովելով ազատազրկված անձանց արդյունավետ վերաինտեգրումը»

Իրականացման վայրը

Երևան

Տևողություն

2019թ. հունիս – 2020թ. փետրվար

Դրամաշնորհի չափ

4,400 USD

Դոնոր

ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակ

Ծրագրի նկարագրություն

Ծրագրի նպատակն է իրազեկվածությունը բարձրացնող արշավների միջոցով խրախուսել ազատազրկված անձանց արդյունավետ վերաինտեգրման և վերասոցիալականացման ծրագրերի մշակումը և կիրառումը Հայաստանում:

Ծրագրի խնդիրներն են.

Պատրաստել տեսաֆիլմեր ազատազրկված անձանց մասին և նրանց պատմությունների միջոցով վերհանել, թե ինչպես են վերասոցիալականացման ծրագրերն ազդում անհատների և նրանց ընտանիքիների վրա:

  • Կազմակերպել իրազեկվածությունը բարձրացնող արշավներ տեսաֆիլմերի ցուցադրության և քննարկումների միջոցով՝ խթանելու համար հանրային դիսկուրսը վերասոցիալականացման ծրագրերի տարբեր կողմերի և ազատազրվված անձանց անձնական փորձառությունների վրա, ինչպես նաև բարձրացնել որոշում կայացնողների և հանրության զգայունությունը:
  • Վերասոցիալականացման ծրագրերի և միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա մշակել և համապատասխան պետական կառույցներին ներկայացնել իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ:

Ծրագրի իրականացման արդյունքում մշակվել է ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրների ուսումնասիրության վերաբերյալ զեկույց: Նկարահանվել են խոցելի խմբերի ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները վերհանող 5 տեսաֆիլմ:

Հետազոտություն. «Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները ՀՀ-ում»

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.