Իրականացման վայրը
Երևան
Տևողություն
2020թ., մայիս – հունիս
Դրամաշնորհի չափ
530,000 ՀՀ դրամ
Դոնոր
Հայաստանում կանանց հիմնադրամ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է նվազեցնել կորոնավիրուսի տնտեսական հետևանքներն իրավախախտում կատարած կանանց ու անչափահասների և նրանցը նտանիքների շրջանում:
Ծրագրի շրջանակներում.
- ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ին տրամադրվել են անհատական պաշտպանության միջոցներ և աշխատահանող նյութեր:
- Ազատազրկված կանանց և անփաչահասներին տրամադրվել են հեռախոսաքարտեր:
- ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կին և անչափահաս շահառուներին տրամադրվել են սննդի փաթեթներ:
Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ իրականացվել է «Կորոնավիրուսի կանխարգելումը և վերահսկողությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով դասընթաց, որի նպատակն էր բարելավել մասնակիցների գիտելիքները և հմտությունները նոր կորանավիրուսային վարակի վերաբերյալ և ներառում էր հետևյալ թեմաները՝ կորոնավիրի կանխարգելում, անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործում, ձեռքերի հիգիենա, ախտահանում և վարակիչ թափոնների կառավարում թեմանները: Դասընթացին մասնակցել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի աշխատակիցները, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ՔԿՀ-ի ներկայացուցիչները և ներկայացուցիչներ ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային և Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզային մարմիններից:
- Նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման վերաբերյալ դասընթաց է իրականացվել ազատազրկված կանանց համար:
- Քրեակատարողական հիմնարկներում COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման առանձնահատկությունների վերաբերյալ հարցազրույց է նկարահանվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքիկանխարգելման վարչության բժիշկ Լաուրա Գասպարյանի հետ: