Skip to content Skip to sidebar Skip to footer

«Կանանց սեռական և վերարտադրողական առողջության խնդիրները՝ ճաղերի հետևում»․ Հոդված

Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից թողարկվող Հայաստանի ժամանակակից աշխատավորուհի թերթի երկրորդ համարում տեղ է գտել նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանի հեղինակած հոդվածը, որն անդրադառնում է ազատազրկված կանանց սեռական և վերարտադրողական առողջության խնդիրներին։

Հեղինակը ներկայացրել է ազատազրկված 3 կնոջ փորձառություն։ Ճիշտ է, այդ կանայք ներկայումս ազատության մեջ են, սակայն նրանց հետ զրույցներն օգնել են փաստագրել այն խնդիրները, որոնց ուղղությամբ հասցեական քայլերի ձեռնարկումը պատժի կրման պայմաններն ավելի բարենպաստ կդարձնի ազատազրկված մյուս կանանց համար։

2025 թվականի մարտի 28-ին տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ Ն․ Հովհաննիսյանը նույնպես ելույթ է ունեցել՝ խոսելով թերթի շրջանակներում նշված խմբի կանանց խնդիրներին ուշադրություն դարձնելու կարևորության մասին։ Հեղինակի համոզմամբ՝ ազատազրկված կանանց առնչվող հարցերն այդկերպ հայտնվում են հանրային լայն ուշադրության կենտրոնում, հասանելի են դառնում ընթերցողների նոր շրջանակների և ներառվում կանանց իրավունքների օրակարգում՝ դուրս բերվելով թեմատիկ մարգինալացումից և քննարկման նոր ծավալներ ստանալով։

Այս համատեքստում Ն․ Հովհաննիսյանը շեշտադրել է Հայաստանում կանանց հիմնադրամի սրտացավ աջակցությունը, ինչի շնորհիվ Իրավական նախաձեռնությունների կենտրոնը կյանքի է կոչել այնպիսի ծրագրեր, որոնք նախադեպային են եղել Հայաստանի քրեակատարողական պատմության մեջ, և որոնց շարունակականությունն ապահովելու ուղղութամբ պետության կողմից նշանակալից քայլեր են ձեռնարկվել։

Հեղինակ՝ Նարե Հովհաննիսյան

Աղբյուր՝ «Հայաստանի [ժամանակակից] աշխատավորուհի» թերթ, 2-րդ համար, էջեր 9-10

Հայաստանում կանանց հիմնադրամ

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2026 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

[yikes-mailchimp form="1"]