«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն խորապես մտահոգված է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահվան դեպքերի, մասնավորապես՝ ինքնասպանությունների անհանգստացնող աճի առթիվ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 22 դեպք, որոնցից 8-ը Քրեակատարողական ծառայության կողմից ներկայացվել է որպես ինքնասպանություն։ Այս ցուցանիշները վկայում են քրեակատարողական համակարգում տիրող համակարգային խնդիրների մասին, որոնք վերաբերում են կառավարման ճգնաժամին, սոցիալ-հոգեբանական և առողջապահական ծառայությունների ոչ լիարժեք հասանելիությանը, մարդկային ռեսուրսների անբավարարությանը և այլն։ Այս համատեքստում կազմակերպությունը մշակել է ամփոփագիր՝ դիտարկումներ և առաջարկներ ներկայացնելով առկա իրավիճակի և դրա բարելավման վերաբերյալ։
Ամփոփագիր-դիտարկումներ Հայաստանի ՔԿՀ-ներում արձանագրված կենսաբանական մահվան դեպքերի և ինքնասպանությունների վերաբերյալ


