Բացի այն, որ ինչ-որ տեսակի ազատասահմանափակման (որևէ տեսակի արգելանքի վերցվելու, բանտարկման, կալանավորման կամ կալանքի վերցվելու) պարագայում անձինք ունենում են որոշ խնդիրներ, դժվարություններ կամ մտահոգություններ՝ կապված աշխատանքի կորստի, կրթության ընդհատման, ընտանիքի ու ընկերների և արտաքին աշխարհի հետ կապի խզման հետ:
«Ազատազրկվածության» պարագայում նրանք կարող են ունենալ նաև ապագայում գործերը հաջողելու համար անհրաժեշտ կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու հնարավորություն՝ առանց գործող օրենքների կարգը խախտելու։
Ավելի կարճ ասած, կորցնելով որոշ հնարավորություններ՝ անձը կարող է նաև ձեռք բերել նմանաչափ որոշ այլ հնարավորություններ, որոնք բոլորովին և բնավ տարբերվում են ազատության ընձեռած հիմնական հնարավորություններից:
Ստորև կարելի է հակիրճ կերպով անդրադառնալ հենց այդօրինակ հնարավորությունների համեմատական վերլուծությանը՝ պատժեկրյալիս կողմից բերված աղյուսակի տեքսով:
Դրական համարվող էֆէկտներ
- Ազատ ժամանակ,
- Ինքնաճանաչողության հարցերին անդրադարձում,
- Ապագայի ավելի բազմակողմանի և ավելի մանրակրկիտ ուղենշման (ծրագրման) համար «բարենպաստ» միջավայրում կենցաղավարում,
- Անձնանհատական ինքնուրույն կարողությունների և հմտությունների կատարելագործման և լավորակման ընձեռնում՝ էքստրեմալ-կրիտիկական պայմանների շնորհիվ,
- Ինքնակրթությամբ և ինքնադաստիարակմամբ զբաղվելու և այդօրինակ խնդիրների վրա խորապես կենտրոնանալու «միջավայր»,
- Սեփական անցյալն ու հնարավոր ապագան առավել «հանգիստ» վիճակում գնահատելու ու վերլուծելու հնարավորություն՝ ընտանիքից, ազատ հանրությունից, կրթություն-աշխատանքից որոշապես հեռու իրավիճակներում,
- Ինքնագնահատականների վերանայման, կամային հատկանիշների լավորակման, որոշ կոմպլեքսներից ձերբազատման, հանդուրժողականության յուրօրինակ տարատեսակների ձևավորման հնարավորություն:
Բացասական համարվող էֆէկտներ
- Անելանելիության զգացում,
- Ինքնաքննադատման մեջ չափազանցումներ,
- Ապագայի նկատմամբ չափազանցված կամ վատատեսական պատկերացումների ձեռքբերում,
- Անձնանհատական կարողությունների և արժեքների՝ երբեմն ոչ հավասարակշռված գնահատում,
- Հուսահատության, հիասթափությունների և հուսալքությունների «տեղատարափում» պայքարելու վատ կամ բացասական հետևանքների կրման արդյունքներ,
- Անելանելիության և անկարողության սին ապրումներին ու զգացումներին տեղի տալու հետևանքով տարատեսակ արարքների կատարում,
- Ինքնամոռացությանը և նմանօրինակ ապրելակերպին տրվելու-մատնվելու ազդեցություններ,
- Որոշ կոմպլեքսների ձեռքբերում, մյուս անձանց սին ու դոգմատիկ արժեհամակարգերի ազդեցություններ,
- Առկա անցյալի և ապագա հնարավոր վտանգներին որոշապես անտարբեր կամ անուշադիր վերաբերվելու հատկություն ձեռք բերելու համար ոչ վատ հարմարեցված պայմանների առկայություն,
- Անձնանհատական առօրյա կենցաղավարության ընթացքում տևականորեն ոչ ճիշտ և անհետևողական ապրելակերպ վարելու հետևանքով առաջ եկող առողջական տարաբնույթ պրոբլեմների, հիվանդության ձեռքբերում:
Այսօրինակ փոքրածավալ նյութի սահմաններում դժվար է (եթե չասենք՝ անհնար) ներկայացնել բոլոր ամբողջական դիտարկումներն ու վերլուծությունները «ազատասահմանափակվածության» էֆեկտների մասին, ուստի բավարարվենք տրվածով:
Գործող քրեակատարողական հիմնարկներում կարելի է զբաղվել թե՛ վարձատրվող, թե՛ չվարձատրվող աշխատանքներով, կրթվել՝ թե՛ ինքնուրույն և թե՛ հեռակա կարգով (այդ թվում՝ բուհական և հետբուհական, միջին մասնագիտական, լրիվ և հիմնական միջնակարգ, հեռավար և այլն): Արտաքին աշխարհի և ընտանիքի ու ընկերների հետ կապ կարելի է պահպանել թե՛ հեռախոսակապի, թե՛ տեսակապի և թե՛ տեսակցությունների միջոցով:
Իսկ բանտային պայմաններին չհարմարվելու և պատժատեսակի կամ պատժաչափի հետ կապված դժվարություններն ու մտահոգությունները ֆորսմաժորային խնդիրներ չեն, քանի որ դրանք հիմնականում կախված են կոնկրետ անձի անձնանհատական առանձնահատկություններից և ոչ թե օրինաիրավապահ պետական մարմիններից կամ տեխնիկա-տեխնոլոգիական սարքավորում-շինվածքներից։
Յուրաքանչյուր դեպք ու պարագա, անձ ու գործ ունեն իրենց սպեցիֆիկան և իդենտիֆիկան, ինդիվիդուալէկտիկան ու դիֆերենտիկան։ Ընդհանուր ու ընդհանրական են միայն օրենքներն ու այդօրինակ պահման վայրերի տեխնիկաշինարարական որոշ պարագաներ, որոնք էլ մշտապես փոփոխվում են (օրենքները փոփոխվում և լրացվում են, տեխնիկաշինարարական պարագաներն ու շենք-շինությունները՝ քայքայվում, նորոգվում, բարեկարգվում, վերանորոգվում-վերակառուցվում, հարմարեցվում և այլն):
Հավելեմ, որ փոփոխվում են նաև տվյալտեսակ վայրերում գործող վարչակազմերի ու աշխատակազմերի կարգերը, քանակակազմերը և նույնիսկ հենց անձինք (վարքուբարքերով, բնավորությամբ, ներքուստ):
Պատժեկրության և ազատասահմանափակվածության-արգելափակվածության պարագաներում էլ հենց կարևորելի է նաև այն, որ անձը կարող է ի զորու լինի նմանօրինակ պայմաններում ու փոփոխություններում պահել ու պահպանել, գտնել ու չկորցնել իր շրջապատող միջավայրում հաստատունը կամ դժվարափոփոխը։
Ի դեպ, այդ հաստատուններն ու դժվարափոփոխները ևս տարբեր անձանց պարագայում կարող են միմյանցից խիստ կամ էապես տարբերվել։ Այսօրինակ իրադրություններում և իրավիճակներում «ունիվերսալ հաստատուններ» կամ «բազային-ֆունդամենտալ դժվարափոփոխներ» գտնելը կամ չկորցնելը շատ դժվար է, եթե չասենք՝ անհնար։
Ընդհանրական առումով կարևորելի է դրանցում պահպանել մի շարք անձնանհատական ունակություններ՝ ինքնատիրապետում, ներողամտություն, բարեխղճություն, կազմակերպվածություն, պատվարժանություն, ջանասիրություն, հավասարակշռվածություն, պարտաճանաչություն, մարդասիրություն, կարգավորվածություն և այլն։
1990-ականներին և 2000-ականների սկզբներին բնորոշող «առանձնահատկություններից» զգալիորեն զրկված լինելով՝ ընթացիկ տարիներին օրինաիրավապահ, պետական և ոստիկանական մարմինները կրել են էական որոշ փոփոխություններ։ Փոփոխություններ եղել են նաև «հանցագործ-քրեական» շրջանակներում և հասարակության գրեթե բոլոր բնագավառներում։
Կողմիցս հարկ չի համարվում որևէ բանից բողոքելը կամ դժգոհելը, քանի որ նշանակալի և կարևոր է, որ մարդն ինքն իրեն չկորցնի նույնիսկ բանտարկության կամ ավելի ծանրուբարդ-դժվար իրավիճակներում:
Անկեղծ հարգանքներով՝
Վլադիմիր Գրիգորյան
Դատապարտյալ
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
Հոկտեմբերի 22, 2021 թվական