Ազատազրկված անձանց, այդ թվում՝ կանանց առողջության պահպանման համար պատասխանատու է Քրեակատարողական բժշկության կենտրոնը, որը բոլոր քրեակատարողական հիմնարկներում ունի ստորաբաժանումներ։ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարած այցի ժամանակ տեղեկացանք, որ ազատազրկված կանանց բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով հիմնարկի ստորաբաժանմանը մեկուսարանում հատկացվել է բժշկական սպասարկման մեկ, կանանց տեղամասում՝ երեք սենյակ, որոնց պայմանները մտահոգիչ են բուժանձնակազմի առողջության պահպանման և…
Բանտային պատմություններ
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկը կառուցվել է 1958 թվականին, շահագործման հանձնվել՝ 1958-1973 թվականներին։ Ի սկզբանե հիմնարկը նախատեսված է եղել միայն անչափահասների համար։ 1991 թվականից սկսած այնտեղ պահվում են նաև կալանավորված և ազատազրկման դատապարտված կանայք։ Կալանավորված կանանց համար խցային պայմաններ են ապահովվում։ Դատապարտյալի կարգավիճակ ստանալուց հետո որոշվում են նրանց անվտանգության գոտին և պատժի կրման պայմանները։ Բարձր անվտանգության գոտու…
«Նուբարաշեն»-ում մնացել եմ 2013 թվականից 2015 թվականը: Մայիսի վերջին «Սևան» տարան, որտեղ մոտ 2 տարի մնացի: 4,5 տարով էին ազատազրկել: Պիտի 2018 թվականի մայիսին ազատվեի, 2017 թվականի սեպտեմբերին պայմանական վաղաժամկետ ազատվեցի: Պատժիս կրմանը մնացել էր 6,5 ամիս: Իմ վախտով «Նուբարաշեն»-ում մի խցում 15-20 հոգի մարդ էր մնում: Զբաղվելու բան չկար: Շատ-շատ կարային «նակոլկա» խփեին կամ…
Դատվել եմ 2015 թվականին ծանր հանցագործության համար: Ընդհանուր պատժաչափս 8 տարի էր, բաց ռեժիմ են տվել 2019 թվականի օգոստոսին: Այսինքն՝ իմ պատժի կրմանը մնացել էր 3,5 տարի, երբ տեղափոխվեցի բաց ռեժիմ «Վարդաշեն» ՔԿՀ: Յուրաքանչյուր դատապարտյալ կարող է ժամկետը լրանալուց հետո դիմում գրել բաց ռեժիմ տեղափոխվելու համար: Դիմում ենք գրում պետին, պետը միջնորդագիր է ուղարկում քրեակատարողական…
Ես պատիժս կրել եմ «Երևան-Կենտրոն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում՝ փակ ռեժիմով, «Վանաձոր»-ում՝ կիսափակ ռեժիմեվ և «Սևան»-ում՝ կիսաբաց ռեժիմում։ Աշխատանքի հնարավորությունները տարբեր են տարբեր քրեակատարողական հիմնարկներում, քանի որ հիմնարկների միջև տարբերություն կա։ Կան հիմնարկներ, որտեղ աշխատանքի հնարավորություն բացարձակապես չկա: Հիմնարկներ էլ կան, որտեղ ճիշտ է, սահմանափակ թվով, բայց աշխատատեղեր կան: «Երևան-Կենտրոն»-ում աշխատանքի հնարավորությունն իսպառ բացակայում է: Կիսափակ…
Պատիժս «Նուբարաշեն»-ում եմ կրել: Ընդտեղ աշխատանք չկար: Բալանդյորներն էին, որ ճաշ էին բաժանում: Մեկ էլ լվացքատան աշխատանքն էր: Դե մենք էլ էն մարդիկ չենք էլի, որ ճաշ բաժանենք կամ լվացքատանն աշխատենք: Ո՞նց ասեմ: Բանտի դրվածքը մի քիչ ուրիշ է: Հետո «Սևան» եմ տեղափոխվել: Ընդեղ ռեժիմս բաց էր, բայց էլի չէի կարում աշխատեի։ Գործ չկար: Ընդեղ…