Իրականացման վայրը
Երևան
Տևողություն
2021թ. հունիս – 2022թ. հունվար
Դրամաշնորհի չափ
6,867,000 ՀՀ դրամ
Դոնոր
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է խթանել ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացման հարցում պետության ստանձնած պարտավորությունների և որդեգրած սկզբունքների պատշաճ կատարումը:
Ծրագրի խնդիրներն են.
- Ուսումնասիրել ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացման օրենսդրական ու պրակտիկ խոչընդոտները և դրանց ազդեցությունն անհատական մակարդակում, մշակել իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ:
- Իրականացնել բացահայտված հիմնախնդիրների լուծմանն ուղղված ջատագովություն:
- Բացահայտված հիմնախնդիրների շուրջ իրականացնել հանրային իրազեկում: